Խնդրում ենք սպասել...

Համացանց

20 օրական երեխային լորձաթաղանթի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

09:30, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2023 թ.
20 օրական երեխային լորձաթաղանթի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ նախորդ շաբաթ թունավորման դեպք է արձանագրվել Ասկերան քաղաքում: Լորձաթաղանթի այրվածքներով «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել 20 օրական երեխա: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողները պարզել են, որ մանկահասակ երեխան թունավորումը և այրվածքները ստացել է վիտամին «D»-ի փոխարեն շփոթմամբ «Կալյումի պերմանգանատ»-ի լուծույթ խմեցնելու հետևանքով: Նախապատրաստվել են նյութեր՝ ըստ ենթակայության ուղարկելու համար:

7657 | 0
Facebook