Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջարկում ենք օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»․ ՌԴ ներկայացուցիչ

00:18, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ.
«Առաջարկում ենք օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»․ ՌԴ ներկայացուցիչ

«Տեղում քայլեր են անհրաժեշտ՝ արագորեն թոթափելու լարվածությունը, մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի հարցով արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ներկայացուցիչը։ «Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե անվտանգության ու իրավունքների երաշխքիներ չլինեն ԼՂ բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա, Ադրբեջանի օրենքների համատեքստում․ այս տրամաբանությունը բխում է վերջին համաձայնությունից, յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա։

11873 | 1
Facebook