Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել

17:06, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ.
ԱՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել

Տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը, թե իբր Արցախում այսօր հղի կին է մահացել, ում վառելիքի սղության պատճառով չեն կարողացել ժամանակին հասցնել հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արցախպրես»֊ին հայտնել են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը նշում է` բազմիցս տեղեկացրել են, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, դեղորայք և սնունդ չլինելու պատճառով աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ, անգամ գրանցվել են պտղի կորստի դեպքեր:

3935 | 0
Facebook