Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՆ-ը՝ Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժած քաղաքացիների վիճակի մասին

10:54, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2023 թ.
ԱՆ-ը՝ Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժած քաղաքացիների վիճակի մասին

Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:
     1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:
     Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
     Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին և հարազատներին: Վթարից տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

3722 | 0
Facebook