Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի գրառումը. «Լուսանկարում Ստեփանակերտի հ.3 մանկապարտեզի տնօրեն Լարիսա Վլադիմիրի Առուստամյանն է: Երեխաների` թխվածք ուտելու երազանքն այսօր անձամբ իրականացրեց տանն ունեցած վերջին ռեսուրսներով։ Սա էլ երեխաների մանկությունը պաշտպանելու իր տարբերակն է։ Նաև մարդկային այս որակների միջոցով ենք հաղթահարելու անվերջություն թվացող այս մղձավանջը։
Եկե՛ք իրար օգնենք, կիսվենք ունեցածով, հավատանք մեկմեկու և յուրաքանչյուրս մեր ձևով փրկենք իրար։
Պաշարված Արցախ։ Օր 242։
Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը ուշի-ուշով հետևող սադիստներ»: