Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սեպտեմբերի 1-ից Արցախում կսկսեն «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը

23:48, չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ.
Սեպտեմբերի 1-ից Արցախում կսկսեն «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը

Նոր ուսումնական տարվանից Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կդասավանդվի «Արցախի պատմություն» առարկան: «Առավոտ»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի հետ: Հարցին՝ կա՞ մշակված ծրագիր, դասագրքեր: «Դասագիրքը մշակման փուլում է, հաջորդ տարի կլինի, բայց հիմա ունենք ձեռնարկ, ըստ որի, հնարավոր կլինի կազմակերպել առարկայի ուսուցումը: Կազմել ենք ծրագիր, թեմատիկան որոշված է, դեռ քննարկման փուլում է: Հուսով ենք, որ սեպտեմբերի 1-ից 8-9-րդ դասարաններում կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը,- ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարը՝ շեշտելով,- կարևորությունն այնքանով է, որ մենք «Հայ ժողովրդի պատմությունից» առանձնացված չենք դիտարկում: Ընդհանուր ժամանակաշրջանում, որը պետք է քննարկվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շրջանակում, խորացված կուսումնասիրենք, թե Արցախի տարածքում ինչ իրադարձություններ են տեղի ունենում: Ժամանակագրական զուգահեռությունը պահելու ենք, որպեսզի աշակերտների համար հեշտ լինի ընկալելը եւ յուրացնելը»:

2351 | 0
Facebook