Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պրիգոժինը եփեց ու սկսեց կինոն». Ալեն Ղևոնդյան

00:42, երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ.
«Պրիգոժինը եփեց ու սկսեց կինոն». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Պրիգոժինը եփեց ու սկսեց կինոն:
     Լեհաստանը բանակը ոտի հանեց:
     Հատուկ ծառայությունների մի ողջ թիմ նստած նայում էր, թե ոնց ա Վագները քաղաքաները վերցնում:
     Պրիգոժինը գնաց Մոսկվայի վրա, հետո կանգնեց:
     Հայտնվեց Լուկաշենկոն, հաշտեցրեց ու «Վագներին», իր եղած չեղածով, տարավ ո՞ւր՝ Բելառուս, ով ո՞ւմ հետ սահման ունի՝ Լեհաստանի:
     Մյուս կողմից Բելառուսը ի՞նչ է անելու Կիևի մասով՝ երկրորդ ճակատ կարող է բացել, իսկ ովքե՞ր են առաջին գծում լինելու՝ վագներենք:
     Մոսկվայում ռազմական ապստամբությունը ի՞նչ հանեց ջրի երես՝ դավաճաններին ու В.В.Путин-ի վրայից թռնողներին, ում հարցերը ի՞նչ են արվելու՝ լուծ-վե-լու են:
     Ի դեպ, երբ համեմատում եք Պրիգոժինին ՀՀ-ում տեղի ունեցած սասնա ծռերի թեմայի հետ, այստեղ մի հանգամանք կար միայն, որ համընկնում էր՝ երկու դեպքում էլ կինո էր: ՊՊԾ-ն հետո տեղավորվեց թեմայի մեջ ինձ համար:
     Ի դեպ, մի բան էլ հիշեցնեմ ու անցնեմ գործերիս, ո՞վ եկավ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, որ ցանկանում էր իրավիճակն, իբր, հանդարտեցնել,՝ ճիշտ է՝ նիկոլոսը. սա տարբերակ էր, որ ասացին, ապո, գնա տես մի բան կարում ես անես, ժողովրդի առջև երևա, քեզ ցույց տուր, միգուցե մի բան ստացվի, ֆիգուրանտ դառնաս... Քո մասով պլաններ կան, դու հո գիտես...
     Ամենից վերահսկելի շախմատ խաղում ես, երբ թե՛ սևերը, թե՛ սպիտակները դու ես»:

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
5629 | 1
Facebook