Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոշաղբյուր. «Կապանքներ» քանդող վանքը

00:00, հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ.
Մոշաղբյուր. «Կապանքներ» քանդող վանքը

Արարատի մարզում՝ Ուրծի լեռների հյուսիսային փեշին է գտնվում 1301 թվականին կառուցված Մոշաղբյուրի Սուրբ Հովհաննես Կարապետ վանքը, որի կառուցումը նվիրված է եղել Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1000- ամյակին։


     Մինչև վերջերս վանքը և հարակից Մոշաղբյուր լքված գյուղը հայտնի էին նաև Զնջռլու անվամբ։ Զնջռլու բառը թուրքերենից թարգամանաբար նշանակում է շղթայված, քանի որ, ըստ ավանդության, Սուրբ Հովհաննես-Կարապետ վանքը օժտված էր հոգեկան տարբեր խանգարմունքներ և հիվանդություններ բուժելու զորությամբ։
Ավանդությունը պատմում է, որ վանքում ուխտավորների ջերմեռանդ աղոթքի արդյունքում բուժվել է հոգեկան խանգարմունք ունեցող ուխտավորներից մեկը, որը շղթայակապ է եղել։ Հիվանդը ուխտավորների աչքի առաջ առողջացել է և ազատվել կապանքներից։ Ահա այս դեպքից հետո Վանքը և հարակից գյուղն սկսել են անվանել Զնջռլու։

     Սակայն 2004 թվականից սկսած լքված գյուղատեղին Հայաստանի կառավարության որոշմամբ վերանվանվել Մոշաղբյուր, որը եղել է գյուղի հնագույն անվանումը։
     Համաձայն վանքի սակավաթիվ վիմագիր արձանագրություններից մեկի, վանքը հիմնել են Օրբելյանները՝ որպես իրենց տոհմի գերեզմանատուն:
     Վանքի արձանագրություններից մեկում պահպանվել է նաև վանքը կառուցող Բուտ ճարտարապետի անունը։
     Վանական համալիրը բաղկացած է Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցուց (1301 թ.), գավթից (XIV դ.), երկհարկ դամբարանից, միաբանության շենքերից (1896 թ.), պարսպից (1897 թ.):

     Ըստ Սբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վիմագիր արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է Օրբելյան Տարսայիճ իշխանի որդի, Ջալալ իշխանի կին Գոմցայի պատվերով:

Հատկապես տպավորիչ է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի վրա պատկերված Աստվածամոր և մանուկ Քրիստոսի բարձրաքանդակը։

Վանքը մինչ այսօր էլ ժողովրդի մեջ հայտնի է տարբեր հիվանդություններ բուժող իր զորությամբ։
     Վերջին տարիներին դեպի վանք տանող լեռնային ճանապարհը ասֆալտապատվել է, ինչը ավելի է ակտիվացրել դեպի վանք ուխտավորների և զբոսաշրջիկների այցը։

9226 | 0
Facebook