Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընդամենը 2 ոլորտ ղեկավարող Տավուշի մարզպետարանում՝ 75 աշխատակից, 13 թափուր հաստիք». Ո. Սարգսյան

23:48, երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ.
«Ընդամենը 2 ոլորտ ղեկավարող Տավուշի մարզպետարանում՝ 75 աշխատակից, 13 թափուր հաստիք». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդամենը 2 ոլորտ ղեկավարող Տավուշի մարզպետարանում՝ 75 աշխատակից, 13 թափուր հաստիք
     Տավուշի մարզպետարանի աշխատակազմը ղեկավարում է 2 ոլորտ՝ մարզի հանրակրթական դպրոցները և մարզի առողջապահական հիմնարկները։ Տավուշի մարզպետարանի հաստիքացուցակը բավական ուռճացած է։
     Ըստ հաստիքացուցակի՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների թիվը 88 է։ Ներկայումս Տավուշի մարզպետարանում աշխատում է 75 մարդ, որից 68-ը քաղաքացիական ծառայող է, թափուր է 13 հաստիք։
     Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել են, որ թափուր հաստիքների համալրմանը կանդրադառնան ներկայումս մարզպետարանում ընթացող կառուցվածքային փոփոխությունից հետո»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2440 | 0
Facebook