Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքականության մեջ ժողովուրդը շախմատային ֆիգուրներ է». Արգիշտի Կիվիրյան

23:48, երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ.
«Քաղաքականության մեջ ժողովուրդը շախմատային ֆիգուրներ է». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Մի բան էլ բացատրեմ էլի։ Քաղաքական գործիչների կողմից քաղաքական գործընթացներում ժողովրդից բան պահանջելը, դա նույն ա, որ շախմատիստը սեղանին շարված շախմատային ֆիգուրներից պահանջի խաղի՝ իր համար բարեհաջող արդյունք։ Հիմա կարող ա, իհարկե, շատ կոպիտ ա հնչում, բայց քաղաքականության մեջ էլ ժողովուրդը այդ շախմատային ֆիգուրներն ա, ում պրոֆեսիոնալ շախմատիստը, այսինքն, քաղաքական գործիչը, շարժելով ապահովում ա հաղթանակ կամ պարտություն։ Հիմա, եթե հայկական իրականության մեջ ինչքան տունը մնացած բադրջան կա, իրեն դրել ա քաղաքական գործչի տեղ, ընկել մեյդան ու համապատասխան եթերներ, անգամ այս պարզունակ բաները չհասկանալով ու ոչ էլ տիրապետելով ֆիգուրները շարժելու արվեստին, դրանում հաստատապես հասարակությունը մեղք չունի։ Այ, դրա համար էլ Նիկոլի պեսը կարողանում ա ձեզ մատերի վրա խաղացնել։ Ինքը գոնե այս պարզունակ բաներին տիրապետում ա...»:

1665 | 1
Facebook