Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ասադի դեմ

10:36, կիրակի, 19 մարտի, 2023 թ.
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ասադի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը և պատժամիջոցներ է սահմանել 300 ֆիզիկական և 141 իրավաբանական անձանց, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ։

Ասադի դեմ պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով, դրանք ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության սահմանափակում, Ուկրաինայից կապիտալի մուտքի և դուրսբերման արգելք։

Օրեր առաջ Սիրիայի նախագահը Զելենսկուն «ծաղրածու» էր անվանել:

4907 | 0
Facebook