Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինային կհանձնվի ավելի քան 150 Leopard տանկ 

18:42, չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ.
Ուկրաինային կհանձնվի ավելի քան 150 Leopard տանկ 

Ինը երկրներ պայմանավորվել են համատեղ ավելի քան 150 Leopard տանկ փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինային զենքի մատակարարումների հարցով Ramstein կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

Բացման խոսքում Օսթինն ասել է, որ երկրների կոալիցիան, որը Ուկրաինային Leopard տանկեր է տրամադրում, շարունակում է աճել։ «Այժմ 9 երկրներ պարտավորվել են Կիևին տրամադրել ավելի քան 150 Leopard տանկ»,- ասել է Օսթինը։

Ուկրաինայի պաշտպանության համար կոնտակտային խումբն այսօր սկսել է իր տասներորդ հանդիպումը Ramstein-ի ձևաչափով։ Այս հանդիպումը տեղի է ունենում առցանց։ Քաղաքական գործիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի «ամենահրատապ» կարիքների հարցը, այդ թվում՝ զինամթերքի։

5584 | 0
Facebook