Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բոլորս՝ մեծից փոքր, համառորեն պատրաստվում ենք հակազդեցության». Գուրգեն Ներսիսյան

00:18, չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ.
«Բոլորս՝ մեծից փոքր, համառորեն պատրաստվում ենք հակազդեցության». Գուրգեն Ներսիսյան

Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հայերի հետ խոսում է վերջնագրի լեզվով, սա Բաքվի կողմից հաճախ կիրառվող պրակտիկա է։ Նման դրսևորումներից մեկը երեկ հնչեցրեց և ներկայացրեց Արցախի նախագահը։ Թեև սա սուր, նույնիսկ խուճապային տրամադրություններ է առաջացրել, ամեն դեպքում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ամենահանցավոր գործողություններով փորձում է հասնել իր նպատակներին։

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ։

«Մենք բազմաթիվ միջոցներ ենք ձեռնարկում դրան հակազդելու համար։ Այն, ինչ կատարվում է այսօր, Արցախի ժողովրդի կամքի համառ դրսևորում է։ Ադրբեջանը դա լավ հասկանում է, ուստի փորձում է մեծացնել ճնշումը։
     Մեր ժողովուրդն ինքնակազմակերպվել է։ Բոլորս՝ մեծից փոքր, համառորեն պատրաստվում ենք հակազդեցության։ Մեր ժողովուրդը իր տանն է և շարունակում է ապրել իր տանը։ Մեր խնդիրն է փոխանցել, որ սպանելով, ճնշում գործադրելով, ահաբեկելով՝ անհնար է հասնել որևէ նպատակի։ Սա պետք է հասկանա ոչ միայն Ադրբեջանը, որը, խաղալով մի քանի ուղղություններով, փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և ճնշում գործադրել մեզ վրա»,- ասել է Ներսիսյան

Անդրադառնալով նախագահ Հարությունյանի վերջին հայտարարությանը առ այն, որ հասարակության մեջ որոշակի տրամադրություններ կան ընդունելու Ադրբեջանի ներկայացրած առաջարկը՝ Ներսիսյանը շեշտեց, որ դրանք ուղղված են այն շերտերին, որոնք քննադատում են իշխանությանը կոշտ քաղաքականություն վարելու մեջ և գտնում են, որ պետք է ավելի մեղմ ու ճկուն քաղաքականություն վարել։
     «Կարծում եմ, որ այս հայտարարությունն արվել է ի պատասխան նման հայտարարությունների ու քննադատությունների։
     Նախագահի հայտարարությունը պետք է դիտարկելˋ որպես քաղաքական»,- հավելել է Ներսիսյանը:

Անվտանգության խորհրդի վերջին նիստում ԱՀ նախագահը շեշտել է, որ իրենք չեն ընդունել, չեն ընդունում և չեն ընդունելու Ադրբեջանի ինտեգրացիոն օրակարգը։

4761 | 0
Facebook