Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսում անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանում կստեղծվի

23:24, կիրակի, 05 մարտի, 2023 թ.
Բելառուսում անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանում կստեղծվի

Բելառուսի ներքին գործերի մարմինը և ներքին զորքերը կկազմեն անօդաչու ավիացիոն ստորաբաժանումներ, այդ թվում՝ զինված հարվածային անօդաչու թռչող սարքերով:

Այս մասին STV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի ՆԳՆ ղեկավար Իվան Կուբրակովը։

«Մենք վերահսկում ենք իրավիճակը, որն այսօր տեղի է ունենում Ուկրաինայում. մենք նոր ստորաբաժանում ունենք՝ անօդաչու ինքնաթիռներով, այսպես կոչված՝ անօդաչու թռչող սարքերով»,- ասել է Կուբրակովը։
     Նրա խոսքով, անօդաչու սարքերն օգտագործվում են ոչ միայն որոշակի տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկելու և քաղաքացիներին որոնելու, այլև թիրախները ոչնչացնելու համար։

Վարչության պետի խոսքով, աշխատանքներ են տարվում նաև սահմանամերձ բնակավայրերում։

«Ուստի այսօր ներքին գործերի մարմինների և ներքին զորքերի զինանոցն ունի ողջ անհրաժեշտ տեխնիկան և սպառազինությունը՝ մեր երկրի տարածքում կարգուկանոն հաստատելու և հանցագործությունների կատարումը կանխելու համար»,- վստահեցրել է նա։

2998 | 0
Facebook