Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անցմանը Եվրոպայի շախմատի միությունից Ասիայի շախմատի ֆեդերացիային:
ՖԻԴԵ-ի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի փետրվարի 28-ին Ասիայի շախմատի ֆեդերացիայի վեհաժողովի նիստում։
Որոշման մեջ նշվում է նաև, որ աջակցություն կցուցաբերվի ռուս շախմատիստներին, ովքեր կցանկանան ներկայացնել Եվրոպական շախմատային միության երկրներից մեկը։
Եթե անցումը հաստատվի, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան կդառնա առաջին ռուսական սպորտային կազմակերպությունը, որը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո իր անդամակցությունը եվրոպական ֆեդերացիային կփոխի ասիականով։