Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն 6,5 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Թուրքիային և Սիրիային 

19:24, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
ԵՄ-ն 6,5 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Թուրքիային և Սիրիային 

Եվրոմիությունը մտադիր է Թուրքիային և Սիրիային տրամադրել 6,5 միլիոն եվրո շտապ օգնություն երկրաշարժերից հետո, ասվում է Եվրոհանձնաժողովի (ԵՀ) հաղորդագրության մեջ։
     «Այս շաբաթվա սկզբին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերից հետո Եվրոմիությունը երկու երկրներին լրացուցիչ շտապ օգնություն կտրամադրի ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով, ինչպես նաև շտապ մարդասիրական օգնություն՝ 6,5 միլիոն եվրոյի չափով»,- ասվում է հայտարարության մեջ։
     Համաձայն հաղորդագրության, «սկզբնական» 3,5 միլիոն եվրո կտրամադրվի Սիրիային շտապ հումանիտար օգնության տեսքով՝ ներառյալ ապաստան, ջուր, հիգիենա և աջակցում որոնողափրկարարական գործողություններին:
     Թուրքիայի համար նախնական 3 միլիոն եվրո կտրամադրվի «երկրում երկրաշարժի հետևանքներին արձագանքելու ջանքերին աջակցելու համար»:
     Ճգնաժամային կառավարման հարցերով եվրոհանձնակատար Յանեզ Լենարչիչը փետրվարի 9-ին կայցելի Թուրքիայի տուժած շրջաններ՝ համաձայնեցնելու ԵՄ գործողությունները:

4171 | 0
Facebook