Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր անզորության ու անհույսության մասին թեզեր բրդողները մեր ամենամեծ թշնամիներն են»․ Վահրամ Մարտիրոսյան

23:48, ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ.
«Մեր անզորության ու անհույսության մասին թեզեր բրդողները մեր ամենամեծ թշնամիներն են»․ Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինական պատերազմում սովորական ականանետի ու ամենասովորական կոպտերների խմբի այնպիսի ինտեգրացիա են իրականացրել, որ արդեն 100 տարվա հնության զենք համարվող ականանետը իր կրակային արդյունավետությամբ անգամներով ավելի լավն է դարձել, քան բայրակթարը կամ նմանատիպ այլ բարձր տեխնոլոգիական զինատեսակները։
     Եվ սրա համար ոչ մի նոր ու բարդ տեխնոլոգիա չի ստեղծվել։
     - Շուկայից գնել են չինական կոպտերներ։
     - Առանձին գնել են չինական որակով օպտիկա։
     - Ծրագրավորել են փոքր սոֆթ, որով միացրել են կոպտերներից եկող հոսքերը մեկ տեղում և ուղղել են դեպի Անդրոիդ պլանշետ։
     - Պլանշետերը տվել են ապակենտրոնացված ականանետային հաշվարկներին։
     Ամեն ինչը աշխատում է ավտոմատ, առանց օպերատորի և մարտկոց-շտաբ շփումների։ Եվ այս դեպքում, քանի որ կոպտերները գտնվում են ուկրաինական տարածքում, պետք չէ մտածել նաև կապի ու ՌԵՊ-ի մասին։ Տեսանյութերում այս պարզ սխեման ուղղակի հրաշքներ է գործում։
     Լրիվ նույնը մեր բանակում վաշտերի մակարդակով համատարած ներդնելու համար ընդամենը շաբաթներ են պետք։ Բայց ......
     Բոլորս պետք է ֆիքսենք մեկ բան՝ Մեր անզորության ու անհույսության մասին թեզեր բրդողները մեր ամենամեծ թշնամիներն են»:

2399 | 0
Facebook