Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանը 102-րդ բազան հեռացնելու քաղաքականություն է իրականացնում, բացեց Օվերտոնի պատուհանը». Գեղամ Մանուկյան

23:48, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
«Փաշինյանը 102-րդ բազան հեռացնելու քաղաքականություն է իրականացնում, բացեց Օվերտոնի պատուհանը». Գեղամ Մանուկյան

Փաշինյանը 102-րդ բազան հեռացնելու քաղաքականություն է իրականացնում, բացեց Օվերտոնի պատուհանը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ, Փաշինյանը ասուլիսի ժամանակ խեղճի և հարիֆի դերի մեջ էր մտել և Ալիևի ասածներն էր կրկնում կամ ասում էր այն, ինչը կասեր Ադրբեջանի նախագահը։
     Պատգամավորի կարծիքով, Փաշինյանը երբ ասում է 29 հազար 800 քառ. կմ, ապա թող իմանա, որ իր հայրենի գյուղ չի կարողանալու գնալ, Տավուշի մարզ գնալը խնդիր է լինելու։ Մանուկյանի պնդմամբ, Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը էլ ավելի է երկարացնում Ալիևի լեզուն։

«Փաշինյանը 102-րդ բազան հեռացնելու քաղաքականություն է իրականացնում, բացեց Օվերտոնի պատուհանը». Գեղամ Մանուկյան
4502 | 1
Facebook