Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն աղմկոտ գործերով բացահայտումներ է ներկայացրել

23:36, երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ.
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն աղմկոտ գործերով բացահայտումներ է ներկայացրել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2022-ին քննված աղմկոտ գործերով բացահայտումներ է ներկայացրել: Անդրադառալով հարցին՝ բարձրաստիճան քանի՞ պաշտոնյա է անցնում քննվող գործերով, նրանց թվում հետախուզվողներ կա՞ն, նշել է, որ կան ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաներ: «Հետախուզման աշխատանքներն իրականացվում են ոստիկանության կողմից. մեր վարույթում գտնվող քրգործերից, հնարավոր է, բոլորին չհիշեմ՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, ԳՇ նախկին պետ Միքայել Հարությունյան, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյան, նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյան, խոշոր գործարար Սամվել Մայրապետյան, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան»,- թվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

Նա նշել է, որ կոմիտեում քննվում են կոռուպցիոն բնույթի այլ գործեր ևս, որոնցից մեկն ավարտական փուլում է. «Կադաստրի պաշտոնատար անձանց հանցակցությամբ կատարված հողամասերի հափշտակության դեպք կա, երբ հանցավոր խումբը, կեղծելով Երևանի քաղաքապետի որոշումները, աճուրդի արձանագրությունները, վճարման անդորրագրերը, հողամասերը ձևակերպել էր իրենց և իրենց մտերիմների անուններով՝ որպես սեփականություն»:

Անդրադառնալով «Սանիթեք»-ի գործին՝ Խաչատրյանն ասել է, որ այն բավականին երկար է քննվել. «2013-2015 թվականներին Երևանի քաղաքապետարանում մրցույթներ են եղել. հանձնաժողովի նախագահը եղել է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Մրցույթի հայտերի մեջ նշված է եղել, որ հաղթող ընկերությունը պարտավորվում է ընդհանուր առմամբ մատակարարել 16 հազար հատ մետաղական աղբաման, կառուցել 4000 հարթակ՝ դրանց համար, հետագայում նաև սպասարկել դրանք: 2015-ին, երբ Սանիթեքը հայտը ներկայացրել է, նշել է, թե ունեն 42 սեփական ավտոմեքենա, այնինչ, պայմանագիրը կնքելուց հետո, նոր միայն ձեռք է բերել 27 ավտոմեքենա, հետևապես տվյալը եղել է կեղծ, ինչի մասին չէին կարող չիմանալ հանձնաժողովի նախագահը, անդամները»,- ասել է պաշտոնյան:

6512 | 3
Facebook