Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ կարծիքով այդ պատճառաբանությունը տեղին չէ»․ Լյովա Եղիազարյան

00:36, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Իմ կարծիքով այդ պատճառաբանությունը տեղին չէ»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը. ««Ինձ զարմացնում են նրանք, ովքեր կոչ են անում Պուտինի և մյուսների Հայաստան այցելությունների դեմ բողոքի ակցիաներ չկազմակերպել, վախենալով սադրանքներից ու բախումներից։
     Ժողովուրդ ջան, երբ 2018-ին հեղափոխությանն էիք մասնակցում, որի ժամանակ ավելի հավանական էին սադրանքերը ու բախումները, երբ չգիտեիք, թե ինչպես իրեն կպահի ոստիկանությունը, չէիք վախենո՞ւմ։
     Իմ կարծիքով, այդ պատճառաբանությունը տեղին չէ։
     Պետք է կազմակերպել ակցիաներ և ինչքան շատ մարդ մասնակցի, այնքան լավ։
     Այստեղ իշխանություններին վստահելու կամ չվստահելու խնդիր չկա, ինչի մասին են նույնպես բարձրաձայնում։
     Իշխանությունները չեն կարող բացահայտ խորհուրդներ տալ ակցիաների վերաբերյալ։ Եթե վտանգավոր լիներ, ոստիկանությունը հայտարարություն կտարածեր։
     Այնպես որ, եկեք ոստիկանության գործառույթները մեզ վրա չվերցնենք ու ժողովրդին չվախեցնենք»։

4619 | 1
Facebook