Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանության տերը ժողովուրդն է». Զոյա Թադևոսյան

23:54, ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ.
«Իշխանության տերը ժողովուրդն է». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իշխանություն զավթելու մեջ վարպետացած, կեղծարար (նույնիսկ կուսակցության ներսում), երեսպաշտ ու անամոթ ավազակներն ու աղոթած դդմիկներն այդպես էլ չեն ըմբռնում, որ իշխանության տերը ժողովուրդն է: Իհարկե, այդ սրիկաներին պետք է փորձել մի կերպ հասկանալ: Ժողովուրդը նրանց համար երբեք էլ արժեք, գործոն, դերակատար չի եղել, նրանք նույնիսկ իրենց գրած ու կեղծիքներով ընդունած Սահմանադրության առաջին հոդվածը չեն կարդացել:

Նրանք արհամարհել ու նսեմացրել են ժողովրդին, դարձրել իրավազուրկ և ունեզուրկ, աղքատ և թշվառ:

Ժողովուրդն իշխանության տերն է, իշխանության տերը ԺՈՂՈՎՈւՐԴՆ է:

Բավակա՛ն է խելապակասի ջանասիրությամբ հրաժարական պահանջեք: Պահանջե՛ք ժողովրդից, հասցեատերը ժողովուրդն է:

Չե՛ք կարող: Ժողովուրդը թքած ունի ձեզ վրա, ձեր կեղծավոր և անպատկառ լեշերի, ձեր գայլային ախորժակով իշխանական աթոռները զավթելու տենչի, ձեր անցյալի, ներկայի ու ապագայի վրա:

Հանգիստ թողե՛ք ժողովրդին ու երկիրը»:

Աղբյուրը` Զոյա Թադևոսյան
3180 | 5
Facebook