Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պահն օրհասական է, մեզ մի քաղաքական ուժ է պետք». Համլետ Պետրոսյան

00:06, հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ.
«Պահն օրհասական է, մեզ մի քաղաքական ուժ է պետք». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք մենակ ենք։ Անկախ՝ թե դա մենք ենք ընտրել, թե այդպես է ստացվել։ Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա իշխանությունները չունեն մենակությունը մենակ տանելու կամ մենակությունից դուրս գալու որևէ ռեալ հեռանկար, էլ չեմ ասում՝ սցենար։ Մեզ մի քաղաքական ուժ է պետք, թեկուզ մի փոքրիկ խումբ, թեկուզ մի քաղաքական լիդեր, որն արագորեն կմշակի այդ ռազմավարությունը, դրանից բխող կոնկրետ մարտավարությունն ու քայլերը՝ ռազմական պայմաններին համաձայն կարգ ու կանոնի հաստատումով։ Մենք ունենք նման ռեսուրսներ, խմբեր և անհատներ։ Պահն օրհասական է, որոշումները պիտի լինեն դրան համապատասխան։ Չգիտեմ՝ ում եմ դիմում, բայց լռել չի լինում»։

4781 | 2
Facebook