Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հակառակորդի ագրեսիան պայմանավորում է արտաքին քաղաքական գործընթացներով

18:30, երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ.
Արայիկ Հարությունյանը հակառակորդի ագրեսիան պայմանավորում է արտաքին քաղաքական գործընթացներով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Անդրադառնալով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ հատկապես վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով: Ներկաներին ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք Արցախի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով ու տարբեր մակարդակներում իրականացնում են իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:

6104 | 0
Facebook