Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

11:42, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Սեյրան Օհանյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

«Նրա հրաժարականը թույլ է տալիս՝ ասելու, որ ներքաղաքական ու նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին, ու ինքը խուսափում է այդ ամենից: Նրա հրաժարականից հետո հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն, ու մեր դաշինքն իր խոսքը կասի»,- անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ պետք է ընտրվի այն մարդը, որը մեծ հեղինակություն ունի ոչ միայն ՀՀ-ում, այլև Սփյուռքում:

Սեյրան Օհանյանի ճեպազրույցը
5730 | 1
Facebook