Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատարանը վճռեց դադարեցնել ինձ կալանքի տակ պահել»․ Սևան Նշանյան

22:06, ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ.
«Դատարանը վճռեց դադարեցնել ինձ կալանքի տակ պահել»․ Սևան Նշանյան

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հունաստանի դատարանը վճռել է դադարեցնել իրեն կալանքի տակ պահել։

Նա շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար:

«Դեսպանը օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը՝ առանց որևէ պայմանների և առանց որևէ տատանման: Բոլորովին այլ զգացում. դա լավ է, ես չգիտեի»,- գրել է Նիշանյանը:

Նիշանյանի խոսքով` հնարավոր է, որ ինքը ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և գուցե ապրի Հայաստանում:

Ավելի վաղ Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակացրել էր, որ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացն ու խնդիրը կարգավորելու նպատակով։

Հիշեցնենք՝ Սևան Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից:

Նշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար:

Աղբյուրը` Սևան Նշանյան
5487 | 0
Facebook