Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ

12:54, շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ.
Հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Վերջինս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով։

57083 | 0
Facebook