Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել

14:06, չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
ՌԴ դեմարկացիայի հանձնաժողովը Երևան է ժամանել

Hraparak.am-ը գրել է. «Մեր տեղեկություններով՝ մի քանի րոպե առաջ Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին, ինչը նշանակում է, որ արդեն այս շաբաթ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը կմեկնարկի։

Թե ովքեր են լինելու սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ։ Մնում է հասկանալ՝ Ադրբեջանը և Ռուսաստանը ինչու են շտապում այս հարցում, անգամ Նոր տարվա նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Փորձեցինք կապվել ԳՇ հասարակայնության և լրատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։

Մեզ հաջողվեց կապ հաստատել ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանի հետ։ Նա ասաց, որ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է, սակայն չկարողացանք պարզել, թե ՌԴ պատվիրակության ժամանումն ինչքանով է առնչվում ոչ միայն ՊՆ գործառույթներին, այլ նաև պետական գաղտնիքին»։

6853 | 2
Facebook