Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը պե՛տք է խոսեն». Արթուր Ղազինյան

16:00, ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ.
«Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը պե՛տք է խոսեն». Արթուր Ղազինյան

«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին ու փաստական տվյալները բավարար են, որպեսզի հենց այսօր դատախազը որոշում կայացնի՝ որպես մեղադրյալ Նիկոլ Փաշինյանին գործին ներգրավելու ու նրան ձերբակալելու համար. «Դատախազն ինձ ասաց՝ փաստեր բերեք՝ ձերբակալեմ: Ես եկա հանձնաժողով՝ փաստերի հետևից: Ո՞ւր է հանձնաժողովը, որը պետք է փաստեր հավաքեր, չկա՛»: Համաժողովը վարողի հարցին՝ իրոք հավատո՞ւմ եք, որ գլխավոր դատախազը, նույնիսկ բավարար փաստերի առկայության դեպքում, իր մեջ համարձակություն կգտնի՝ գնալու այդ որոշմանը, Ղազինյանն ասել է. «Եթե մենք լսենք Օնիկ Գասպարյանի, Դավիթ Տոնոյանի հրապարակային խոսքը, որևէ դատախազ չի գտնվի, որը կհրաժարվի այդ գործողությունը կատարելուց: Իրենք պե՛տք է խոսեն...»:

«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովը
3605 | 1
Facebook