Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատերազմից հետո նորից մեղավորների «շքերթ» է»․ Սենոր Հասրաթյան

23:18, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Պատերազմից հետո նորից մեղավորների «շքերթ» է»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Թավիշների» ներկայացմամբ՝ նախքան 44-օրյա պատերազմը մեր երկրում եղած բոլոր բացթողումների հասցեատերը բացառապես «նախկիներն» էին... Արդյունքում «մեղավոր» էին կարգվում պետության Գերագույն գլխավոր հրամանատարներ, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, մարտական փառավոր ուղի անցած գեներալներ և այդպես շարունակ...
     Պատերազմից հետո նորից մեղավորների «շքերթ» է, բայց այս անգամ արդեն «ներկաների» կողմից նշանակված ու պաշտոնազրկված նախարարի, Գլխավոր շտաբի պետի, հերոսի կոչման արժանացած գեներալների և այլոց մասնակցությամբ...
     Այն, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում պետականաշինության ոլորտում բացթողումներ եղել են, կան և լինելու են, դա օրինաչափ է և ընկալելի... Սակայն անօրինաչափ և անընկալելի է այն իրողությունը, երբ արձանագրված բացթողումների մեղավորներին «հայտնաբերում» և մեղադրանք են առաջադրում ոչ թե օրենքով սահմանված ընթացակարգով, այլ բացառապես մեկ մարդու ցանկությամբ ու թելադրանքով...
     Անկասկած է, որ մեկ մարդու «ցանկությամբ և թելադրանքով» ղեկավարվող երկրի պարագայում ոչ միայն անհնար է հասնել հաջողության, այլև անգամ դժվար է կանխատեսել առողջ տրամաբանության մեջ տեղավորվող որևէ դրական հեռանկար...»։

1942 | 0
Facebook