Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արմենիա» փառատոնի շրջանակում այսօր կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները

16:48, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
«Արմենիա» փառատոնի շրջանակում այսօր կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 10-ի երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաև անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։
     Ինչպես հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագածմբից, Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ Մոցարտի երաժշտությունը, ըստ դիրիժորի, դիպչում է մարդկանց սրտերին։

Փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. Լավարդ Սկոու-Լարսենը ջութակի վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։

2256 | 0
Facebook