Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կան անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված». Անահիտ Ավանեսյան

11:30, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
«Կան անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված». Անահիտ Ավանեսյան

20 ԲԿ ընդգրկված է քովիդով բուժառուների բուժման գործընթացում, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը: «2226 մահճակալ արդեն զբաղված է, առկա ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքներն ու համակարգի վրա բեռ չի գոյանում: Այո՛, պատվաստման գործընթացի ակտիվացում ունենք, բայց սա բավարար չէ: Ցավոք, դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված ու խաթարում են ինֆորմացիոն դաշտը, քաղաքացիներին շփոթության մեջ են գցում ու անհիմն վախեր ներշնչում»,- ասաց նախարար Ավանեսյանը:

3979 | 0
Facebook