Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

00:18, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

Օգոստոսի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է տաղավարի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

6605 | 0
Facebook