Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 99-ի

13:36, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 99-ի

Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 99-ի, աղետի գոտում է հայտնվել ավելի քան 13 միլիոն մարդ, ասված է տեղական իշխանությունների հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր 73 մահացածի մասին:

Հիշեցնենք՝ Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևները սկսվել են հուլիսի 17-ին։ Ամենաշատը տուժել է Չժանչժոու քաղաքը։

4866 | 0
Facebook