Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմաբազային

12:42, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմաբազային

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող ռազմաբազայի ուղղությամբ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակվող դյուրավառ նյութերի՝ մենք հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմաբազային, որն ահաբեկչական գործունեության համար ենթակառուցվածքներ ու միջոցներ է ներառում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այդ բազան գտնվել է Գազայում քաղաքացիական օբյեկտներից, այդ թվում՝ դպրոցից ոչ հեռու:

«Մենք կշարունակենք արձագանքել Գազայի կողմից ահաբեկչության ցանկացած փորձի»,- նշել են իսրայելցի զինվորականները:

Իսրայելական ԶԼՄ-ները նախօրեին հայտնել էին, որ 3 հրդեհ է մարվել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Էշկոլ շրջանում:

4339 | 0
Facebook