Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը՝ բուժանձնակազմին այսօրվա հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի մասին

12:00, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Անահիտ Ավանեսյանը՝ բուժանձնակազմին այսօրվա հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի մասին

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ահազանգեր են հնչում որոշ բժիշկների կողմից, ըստ որի մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան այսօրվա հանրահավաքին, ինչպես նաև նշվել է, որ ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները պետք է ներկայացնեն, դրանք որակեց հերյուրանքներ։

«Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ընտրելու»,- պարզաբանեց Ավանեսյանը։

Անդրադառնալով հանրահավաքին ներկայանալու վերաբերյալ բժիշկներին ուղղված հորդորներին՝ Ավանեսյանն ասաց․ «Բոլոր ահազանգերը ուղղել իրավապահ մարմիններին։ Նման ոչ մի ահազանգ չկա»։

3955 | 0
Facebook