Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաջորդ քայլը՝ միանալ Մակրոնի առաջարկին և դիմել ՄԱԿ անվտանգության խորհուրդ». իրավաբան

23:30, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
«Հաջորդ քայլը՝ միանալ Մակրոնի առաջարկին և դիմել ՄԱԿ անվտանգության խորհուրդ». իրավաբան

Լրագրող, իրավաբան Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի խնդրի լուծման ԲԱՆԱԼԻՆ, որից վախենում են Ռուաստանը և Անկարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից...
     Եվ այսպիսով, հաջորդ քայլն անելու իրական ժամանակն է, իսկ հաջորդ քայլը՝ միանալ Մակրոնի առաջարկին և դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Ժամանակը Ոսկի է Տղերք... Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, չսպասելով Երևանից զանգի, ինքն է զանգել Փաշինյանին: Նա պահանջել է ադրբեջանական զորքի դուրսբերում Հայաստանի Սյունիքի մարզից և խորհուրդ տվել դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Եվ նաև, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեռախոսզրույցի ժամանակ, պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել. մենք ընդունում են առաջարկը և դիմում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և եթե նաև մեզ աջակցում է ԱՄՆ-ն, ապա...
     Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտը հատկանշական հայտարարություն է արել՝ նշելով, որ էսկալացիան ծագել է «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չսահմանազատված մասում»։
     Եթե համադրենք այս երկու հայտարարությունները, հատկանշական պատկեր կստացվի՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները լեգիտիմ չեն, եւ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ որոշումը վերջնական սահմանների հաստատման համար։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ակնարկում են, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով գծվել են տարածաշրջանի սահմանները, միջազգայնորեն ճանաչված չեն։ Հիշեցնենք, որ ՄԱԿ ռեգիստրում չկան 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, և ներկայիս սահմանները պահպանվում են միայն շնորհիվ այն բանի, որ Թուրքիան ու Ռուսաստանը պարբերաբար երկարաձգում են այդ պայմանագրերը։ 2020 թվականի եռակողմ հայտարարությունն այդ պայմանագրերի երկարաձգումն է, որը Հայաստանին պարտադրել են ահաբեկչական պատերազմով։
     Փաստորեն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան նշում են խնդրի արմատը՝ խորհուրդ տալով Հայաստանին դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և պարզել, թե ինչ հիմքով են գծված նրա սահմանները։ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, և ստամբուլը՝ Կոստանդապոլիս է անվանել, ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ-ն վերապահումներով է մոտենում ներկայիս Թուրքիայի սահմաններին, և Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձևերն Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին վկայում են, որ Ֆրանսիան նույնպես կասկածելի է համարում տարածաշրջանի ներկայիս սահմանները։ Տվյալ պարագայում, եթե 1921 թ-ի քարտեզագրմամբ ենք գնում, արդյունքում ինչ կունենանք, այսպիսով... Երևանում 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Սոցիա­լիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված համաձայնագրով դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայաստանը հայտարարվեց «անկախ Սոցիալիստական Խորհր­դային Հանրապետություն»:
     Պետք է նկատի ունե­նալ, որ Առաջին Հանրապետության կողմից 1918-1920 թվականներին ստորագրված և ոչ մի միջազգային պայմանագրով չեն որոշվել Հայաստանի Հանրապետության ամբողջական տա­րածքներն ու սահմանները, դրանցում որոշվում էր ընդամենը հայ-թուրքական սահմանագիծը: ՀՍԽՀ կազմում «անվիճելի կերպով» մտնող տարածքները նշված են Երևանի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդ­վածում, որով Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին պատկանում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, որը զինվորա­կան տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մա­սը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնու­թյան (Թիֆլիսի 1920 թ. հայ-ռուսական-հեղ.) շրջանակներում և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրա­պետության տակ էին մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը (մինչև թուրք-հայկական պատերազմի սկիզբը-հեղ.):
     Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդրին, թե դեկտեմ­բերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով հայ­կական ո՞ր տարածքներն էին ընդգրկվելու նորաստեղծ խորհր­դային հանրապետության կազմում և որքան էր կազմելու վերջի­նիս ընդհանուր տարածքը:
     «Երևանի նահանգն (նահանգը կազմված էր 7 գավառից՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Սուրմալուի, Շարուր–Դարալագյազի և Նախիջևանի) իր բոլոր գավառներով», այն է` շուրջ 26.400 քառ. կմ: Այս (նաև Զանգեզուրի գավառի) դեպքում կար­ծես որևէ անորոշություն չկա:
     «Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը», որը զբաղեցնում էր շուրջ 7673,4 քառ. կմ տարածք:
     Ավելացնենք, որ Զանգեզուրի գավառը ներառում էր ժամանակակից Հայաստա­նի Հանրապետության Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ, Բեր­դաձորի (1920 թ.՝ Ղարաղշլաղ) ենթաշրջանը (այժմ` ԼՂՀ Շուշիի շրջանում), ինչպես նաև Մեծ Քիրս լեռնագագաթի (2725 մ) հա­րավարևմտյան ստորոտին ընկած «Ղուզեյի գյուղերը» (այժմ` ԼՂՀ Հադրութի շրջանում):
     Երևանի համաձայնագրի «Կարսի մարզի մի մասը, որը զին­վորական տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությու­նը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը» սահմանումը բավական անորոշ ձևակերպում է: Ուստի առկա քարտեզագրական նյութի վերլուծության միջոցով փորձենք պարզել Կարսի մարզի այն տարածքը, որը տեսականորեն կարող էր անցնել Խորհրդային Հա­յաստանին: Նկատի ունենալով, որ վերոհիշյալ կայարանների միջև ձգվող երկաթգիծը գրեթե ամբողջությամբ անցնում էր Ախուրյան (1920 թ.` Արփաչայ) գետի երկայնքով, տրամաբանական է կար­ծել, որ ՀՍԽՀ համար նախատեսվող շրջանի մեջ պետք է ներառ­վեին նախկին Կարսի մարզի համանուն շրջանի (օկրուգ) Աղբա­բայի, Զարիշատի և Շորագյալի (Արևմտյան Շիրակ), ինչպես նաև Կաղզվանի շրջանի (օկրուգ) Նախիջևանի տեղամասերը: Նշված վարչամիավորները, ինչպես նշեցինք, ձգվում էին Ախուրյան գետի երկայնքով և դրանց ընդգրկումը ՀՍԽՀ կազմում կապահովեր այն ռազմավարական «խորությունը», որը հնարավոր կդարձներ Հայաստանի հյուսիսային շրջաններն Արարատյան դաշտի և Երևանի հետ կապող երկաթուղու անխափան և անվտանգ շահագործու­մը հայկական իշխանությունների կողմից: Աղբաբայի տեղամասը զբաղեցնում էր շուրջ 650 քառ. կմ տարածություն` ընդգրկելով Արփի լճի ավազանն ու Ախուրյանի ակունքների շրջանը: Տեղամա­սը Կարսի մարզի միակ տարածքն էր, որ գրեթե ամբողջությամբ մնաց խորհրդային հանրապետության կազմում (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջան): Զարիշատի տեղամասը, որն ընկած էր Աղբաբայից հարավ, զբաղեցնում էր շուրջ 1256,5 քառ. կմ տարածություն, իսկ Շորագյալը ներառում էր պատմական Անիի շրջանը` մինչև Կարսագետի և Ախուրյանի միախառնման վայրը` զբաղեցնելով շուրջ 1151,4 քառ. կմ տարածություն: Ինչ վերաբե­րում է 4-րդ` Կաղզվանի շրջանի Նախիջևանի տեղամասին (պատ­մական Շիրակի հարավ արևմտյան հատվածը), ապա այն Անիի հարավային մատույցներից ձգվում էր մինչև Սուրմալուի գավառի վարչական սահմանը` զբաղեցնելով շուրջ 1359 քառ. կմ տարածու­ թյուն: Այսպիսով` Կարսի մարզից ՀՍԽՀ–ին անցնող տարածքը կազմելու էր շուրջ 4417 քառ. կմ, ինչը նախկին մարզի (տարածքը` 18738,5 քառ. կմ) գրեթե 1/4 մասն էր: Այս կապակցությամբ նշենք նաև հետևյալը: Վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ. Հարությունյանը խնդրին առնչվող իր բոլոր քարտեզ­ներում ՀՍԽՀ–ին անցնող վերոհիշյալ տեղամասերի հետ միասին ներառել է նաև Կարսի մարզի Արդահանի շրջանի (օկրուգ) Չլդըրի տեղամասը, որը կազմում էր շուրջ 1095 քառ. կմ: Այս վարչա­միավորը, տարածվելով մինչև Թիֆլիսի նահանգի Ախալքալաքիգավառի հարավային սահմանագլուխը, խիստ հեռու էր ընկած, որպեսզի ուղղակի վտանգ ներկայացներ հայկական երկաթուղու համար: Ուստի կարծում ենք, որ Չլդըրի տեղամասի ընդգրկվելը ՀՍԽՀ–ին Կարսի մարզից հատկացվելիք տարածքների մեջ այն­ քան էլ հիմնավորված չէ:
     4. Երևանի համաձայնագրի 3–րդ հոդվածի՝ «Ղազախի գավառի մի մասը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնության շրջանակներում» ձևակերպումը նույն­պես որոշակի լուսաբանման կարիք ունի: Նախ հարկ է նշել, որ Թիֆլիսի 1920 թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայ­նագրով, որը ռուսական կողմից ստորագրել էր Լեգրանը, իսկ հայկական կողմից՝ Ա. Ջամալյանն ու Ա. Բաբալյանը, Խորհրդա­յին Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը: Համաձայնագրով իրավական ձևակերպում էր ստանում ՌՍԴԽՀ զորքերի կողմից Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի «ժամանակավոր» զինագրավումը, որով Ռուսաս­տանը «ստեղծում է բարենպաստ պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը խաղաղ կարգավորելու համար»: Մասնավորապես, ինչ վերաբերում էր Ղազախի գա­վառին, ապա կողմերը համաձայն էին, որ ՀՀ զորքերը մնան այն գծի վրա, որը նրանք զբաղեցնում էին հուլիսի 30-ի դրու­թյամբ: Փաստորեն, խորհրդային կառավարությունը ճանա­չում էր Ղազախի գավառի տարածքում 1918–1920 թթ. ձևավոր­ ված հայ-ադրբեջանական սահմանը: Ղազախի գավառը (տարածքը` շուրջ 5800 քառ. կմ), որը մինչև 1918 թ. մտնում էր Ելիզավետպոլի նահանգի մեջ, ազգագ­րական առումով կազմված էր երկու՝ հայկական (արևմուտքն ու հարավը) և մահմեդական (արևելքն ու հյուսիսը) մասերից: Հայ­կականը, որը կազմում էր գավառի մեծ մասը, հիմնականում ընդգրկում էր ժամանակակից ՀՀ Տավուշի մարզի գրեթե ամբողջ տարածքը (2587 քառ. կմ): Տավուշի մարզի տարածքից դուրս էր մնում Կողբ գետակի (Կուրի վտակներից) և Դեբեդի միջև բարձրացող Գուգարաց լեռնաշղթայով ձգվող ջրբաժանից արևմուտք ընկած փոքր հատվածը, որը, լինելով Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի կազմում, 1919 թ. մտցվել էր Լոռու չեզոք գոտու մեջ: Այս հատվածն ընդգրկում է ժամա­նակակից ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի (նախկին շրջանը) Այրում քաղաքը և Բագրատաշեն (1920 թ.՝ Լամբալու), Զորական (1920 թ.՝ Վերին Քյորփլու կամ Քերփլի), Լճկաձոր (Աչքաձոր), Արճիս, Դեղձավան, Դեբետավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը՝ 117,35 քառ. կմ ընդհանուր մակերեսով (հաշ­վարկն ըստ` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատու», Երևան, 2012, էջ 101 (այսուհետ՝ Տեղեկատու): Միաժամանակ հայկական հատվա­ծի մեջ էին մտնում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի (ն.` Կրասնոսելսկի շրջան) Աղստև գետի Գետիկ վտակի հովտում ընկած հյուսիսային բնակավայրերը՝ ներառյալ շրջկենտրոնը, ինչպես նաև Արծվաշեն (1920 թ.՝ Բաշգյուղ կամ Բաշքենդ) ավանն իր շրջակայքով: Ընդ որում, ինչպես ցույց են տվել փաստերը, վերջինիս հետ Առաջին Հանրապետության մաս են կազմել նաև Ախնջի գետակի (Տավուշի բազուկը) ակունքնե­րի շրջանը և Կուրի մեջ թափվող Ասրիկչայից արևմուտք ընկած տարածքը, որը ձգվում էր մինչև Տավուշի մարզի Բերդի տարա­ ծաշրջանի (ն.` Շամշադինի կամ Տավուշի շրջան) ծայրարևելյան սահմանագլուխը: Փաստորեն, 1918–1920 թվականներին այս հատվածում պահպանվել էր երբեմնի Ղազախի ու Ելիզավետ­պոլի գավառների վարչական սահմանագիծը: Մեր հաշվարկնե­րով, վերը նշված սահմաններում, պայմանականորեն Ճամբարա­կի և Արծվաշենի անվանված ենթաշրջանները զբաղեցնում էին ավելի քան 610 քառ. կմ տարածք, որից 356,4 քառ. կմ-ը բա­ ժին էր ընկնում առաջինին, իսկ 254 քառ. կմ–ը՝ երկրորդին: Վերջապես, Ղազախի գավառի հայկական հատվածի սահ­մանների ճշտգրտման համար հարկ է քննարկել ևս մի հողատա­րածքի հարցը, որը մեր հանրապետության համար ուներ (և առ այսօր ունի) ռազմավարական բացառիկ կարևորություն: Խոսքը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջաննե­րի միջև սեպի նման խրված Ներքին Աքսիփարայի, աղավաղված հայկական Ոսկեպարից) ենթաշրջանի մասին է, որը համընկնում է նախկին Ղազախի գավառի երկրորդ ոստիկանական տեղամասի ութ թաթարաբնակ գյուղերից կազմ­ված Աքսիփարայի գյուղական հասարակությանը: 1918–1920 թվականներին այս տարածքը նույնպես գտնվել է Հայաստանի Հանրապետության կազմում: Սա երևում է ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմատի կողմից 1923 թ. մարտի 21–ին կա­ռավարություն առաքված մի զեկուցագրից, ուր մասնավորապես նշված է. Ի դեպ՝ Առաջին Հանրապե­տության տարածքում են եղել Ն. Աքսիփարայի հարևան մի քա­նի գյուղեր ևս (Բաղանիս–Հայրում, Ղուշչի–Հայրում, Մազամլու, Հայրըմլու): Այդ հողատարածքը կազմում էր շուրջ 60 քառ. կմ: Անշուշտ, հարևան հանրապետության ղեկավարությունը հեռա­հար նպատակներ էր հետապնդում, երբ պահանջում էր վերոհիշ­յալ ենթաշրջանը: Ըստ էության, դրա նպատակն էր տարանջա­տել Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները, սեպաձև խրվել մեր հանրապետության տարածքում և շարունակել ավանդական դարձած զավթողական քաղաքականությունը:
     Ամփոփենք. ըստ էության՝ 1920 թ. կեսերին Հայաստանի իրավասության ներքո Ղազախի գավառից շուրջ 3260 քառ. կմ տարածք:
     5. Երևանի համաձայնագրի 3-րդ հոդվածի՝ «Թիֆլիսի նահան­գի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920 թ. սեպտեմբերի 28–ը», ձևակերպման մեջ պետք է հասկանալ նախկին Բորչալուի գավառի այն հատվածը, որը տարածվում էր Ձորագետից անմիջապես հարավ` մինչև նախ­կին Երևանի նահանգի հյուսիսային սահմանը և մտնում էր վե­րոհիշյալ վարչամիավորի Լոռու ոստիկանական տեղամասի մեջ: Այս հատվածում էին գտնվում 11 գյուղական հասարակություններ՝ իրենց 26 բնակավայրերով: Ըստ էության, Խորհրդային Հայաս­տանի կազմում ընդգրկվելու էին ներկայիս ՀՀ Լոռու մարզի Ալա­վերդու (ն.` Թումանյանի) ներառում էր ներկայիս Դսեղ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան, Չկալով (ն.՝ Սադիբագդի) համայնքներն իրենց հողատարածքներով և Ստեփանավանի ներառում էր ներկայիս Ստեփանավան քաղաքը (1920 թ.՝ Ջալալօղլի), ինչպես նաև Ամրակից (ն.՝ Նիկոլաևկա, խորհրդային շրջանում՝ Կիրով), Արմանիս, Գարգառ (ն.՝ Հայ Գյառգյառ), Գյուլագարակ, Կաթնաղբյուր (ն.՝ Ղոթուրբուլաղ), Կուրթան, Հո­բարձի, Պուշկինո (ն.՝ Ռուս Գյառգյառ), Վարդաբլուր, Ուրասար (1920 թ.՝ Նովո-Պո­կրովկա, խորհրդային շրջանում՝ Կույբիշև) համայնքներն իրենց հողատարածքներով տարածաշրջանների հարավային, Վանաձորի տարածաշրջանի (ն.` Գուգարքի շրջան) հյուսիսային և Տաշիրի տարածաշրջանի (ն.` Կալինինոյի շրջան) հարավարևմտյան հատվածները՝ շուրջ 1060 քառ. կմ տարածու­ թյամբ: Նշված տարածքից ամենամեծ մասնաբաժինը հասնում է Ստեփանավանի (407,5 քառ. կմ) և Ալավերդու տարածաշրջան­ներին (335,5 քառ. կմ): Վանաձորի և Տաշիրի տարածաշրջան­ներից Խորհրդային Հայաստանին անցնող մասերը կազմում էին համապատասխանաբար՝ 144,3 և 90 քառ. կմ: ներառում էր ներկայիս Վանաձորի տարածաշրջանի հետևյալ համայնքները. Ձո­րագյուղ, Ձորագետ (ն.՝ Քոլագերան քաղաքատիպ ավան), Անտառամուտ (ն.՝ Քոլա­գերան), Վահագնի (1920 թ.՝ Շահալի), Եղեգնուտ (1920 թ.՝ Ղամշկուտ), Դեբետ (1920 թ.` Խաչիգյուղ), Վահագնաձոր: Տաշիրի տարածաշրջանից միայն այժմյան Կաթնառատի համայնքի տարածքն էր ամբողջությամբ ընդգրկվելու ՀՍԽՀ կազ­մում: Բացի այդ՝ Խորհրդային Հայաստանի մաս էր կազմելու նաև ներկայիս Մեղ­վահովիտ (ն.` Թազաքենդ կամ Ղարաիսա) համայնքի մեծագույն մասը՝ Նորամուտ (ն.` Ղարաղալա) գյուղով (Մեղվահովիտը մնում էր չեզոք գոտում), ինչպես նաև Բլագոդարնոյե համայնքի հողատարածքները՝ առանց գյուղիԻ մի բերելով տարածքային հաշվարկները՝ փաստենք, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով նորահռչակ Խորհրդային Հայաստանի համար նախա­տեսված տարածքը պետք է կազմեր ավելի քան 43000 քառ. կմ: Համեմատության համար նշենք, որ Մոսկվայում 1921 թ. հրատարակված 1918–1920“ գրքում ՀՍԽՀ տարածքը 1920 թ. դեկտեմբերի դրությամբ ցույց է տրված 34.288 քառ. վերստ կամ 39.019 քառ. կմ : Իսկ Ա. Հակոբյանը, իր իսկ հարցադրմանը` «թե որքան տա­րածք էր մնում Խորհրդային Հայաստանին 1920 թ. դեկտեմբերի իրավիճակով», նշում է. «Տարածքային սահմանային խնդրի քիչ թե շատ հետևողական ու արդա­րացի լուծման դեպքում, կարծում ենք, որ ՀՍԽՀ տարածքը կարող էր հասնել առն­ վազն 40000 քառ. կմ–ի»:
     Հ.Գ. Դիմելով ՄԱԿ-ի Ախ-ին, եթե ամեն ինչ ընթանում է հօգուտ մեզ, դիվանագիտական պատերազմում մեծ հաղթանակ ենք տանում, եթե ըստ պլանավորվածի է ընթանում, Մոսկվան և Անկարան վախենում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի այս որոշումից»:

6629 | 1
Facebook