Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը մեկնաբանել Է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

15:20, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Պեսկովը մեկնաբանել Է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Ռուսաստանի քաղաքացիների և կազմակերպությունների դեմ ԱՄՆ-ի և Եվրոմիության նոր պատժամիջոցները միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին, լրագրողներին հայտարարել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Նա նաև անընդունելի է համարել նման սահմանափակումները։
     «Նման ցանկացած սահմանափակում բացարձակապես անընդունելի ենք համարում, քանի որ դրանք էապես վնասում են առանց այն էլ անբարենպաստ վիճակում գտնվող հարաբերություններին»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Պեսկովը:
     Պատասխանելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի կետային պատժամիջոցների ռազմավարության մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ «ինչ-որ մոտիվացիա բացատրելը» Կրեմլի գործը չէ:
     Նա նաև նշել է, որ սահմանափակումները, որոնք ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մտցրել է ռուս ուժայինների նկատմամբ, կրկնօրինակում են ռուսական օրենքները և արգելում նրանց այն ամենն, ինչն առանց այդ էլ՝ ռուսական օրենսդրությամբ, արգելված է այդ պաշտոններում գործող մարդկանց:

3987 | 0
Facebook