Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիան

12:00, երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիան

Հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել վրացական «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում և ձերբակալել Նիկա Մելիային, հաղորդում Է Sputnik Georgia-ն:
     «Գրասենյակի մոտ մոբիլիզացվել են շտապօգնության և պարեկային ոստիկանության բազմաթիվ բրիգադներ։ Հատուկջոկատայինները ներխուժել են սենյակ, որտեղ գտնվել է կուսակցության ղեկավարն և բերման ենթարկել նրան»,- հայտնում է Sputnik Georgia-ն։
     Վրացի իրավապահները, Մելիային կալանավորելու հատուկ գործողության շրջանակներում, կուսակցության գրասենյակի մոտ հավաքված մոտ 10 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ ընդդիմադիր Իրակլի Նադիրաձեին:
     Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը գլխավորող ընդդիմադիր գործիչ Մելիան մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիում հակառուսական ակցիաների և անկարգությունների կազմակերպման մեջ:

Ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիան
4618 | 0
Facebook