Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները քրեական գործ են կարում «հայահավաքի» մասնակիցների վրա»․ Ռ․ Մելիքյան

23:45, հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.
«Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները քրեական գործ են կարում «հայահավաքի» մասնակիցների վրա»․ Ռ․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրեական գործ են կարում «հայահավաքի» բռնված մոտ երկու տասնյակ մասնակիցների, ինչպես նաև հավաքի մասնակից չհանդիսացող, բայց այնուհանդերձ բռնված անձանց նկատմամբ։
     Մասնավորապես, այս պահին քրեական գործ է կարվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ, որը «հայահավաքի» մասնակից չի եղել, և «դեպքի վայրում» է հայտնվել հավաքի հետ չկապված պատճառով։
     Էդգար Ղազարյանի շահերը ներկայացնում է փաստաբան Armen Galstyan-ը։ Այժմ վարույթը փոխանցված է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն»։

2819 | 3
Facebook