Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուղիղ մեկ տարի հետո ՀՀ ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կդառնա 80 տոկոս». Վահան Քերոբյան

17:30, երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ.
«Ուղիղ մեկ տարի հետո ՀՀ ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կդառնա 80 տոկոս». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաքուր բիզնես - 120մլն եվրո

Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ ԱՅՍՕՐ, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։

Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44հզ տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը»:

6539 | 0
Facebook