Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

11:25, երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2020 թ.
Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

Առնվազն 3 հրթիռ է արձակվել Իրաքի «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա, հաղորդում է Al-Arabiya-ն:

Անվտանգության ծառայությունների աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ դեսպանատան հակահրթիռային պաշտպանության համակարգերը փորձել են կանխել հրթիռները և դրանք ընկել են կանաչ գոտու տարածքում: Հրթիռներից վնասվել են շենքերն ու մեքենաները. տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չկա։

«Ինչպես արդեն բազմիցս ասել ենք, դիվանագիտական օբյեկտների վրա նման հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և ուղղակի ոտնձգություն Իրաքի կառավարության ինքնիշխանության նկատմամբ։ Մենք կոչ ենք անում Իրաքի քաղաքական և կառավարական առաջնորդներին միջոցներ ձեռնարկել նման հարձակումները կանխելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը
11214 | 0
Facebook