Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը». Փաշինյան

20:50, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը». Փաշինյան

«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը»,- «Ազատության» եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա պահանջում է առաջին հերթին ներքին կայունություն:

Լրագրողի խոսքին, թե իրականում ռուս խաղաղապահներն են զբաղվում Արցախում կապի վերականգնմամբ, Փաշինյանն առարկեց. «Կներեք, կառավարությունը 8 որոշում կայացրեց ՝ օգնելու Արցախի բնակիչներին: Տասնյակ միլիարդավոր դրամներ են հատկացվել Արցախում խաղաղ կյանքը վերականգնելու համար: Նորմալ է, որ օգնում են, բայց կարիք չկա ասել, որ դա միայն իրենք են անում»,- ասաց Փաշինյանը:

8636 | 0
Facebook