Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

11:35, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ` Ուզբեկստանում, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ТАСС-ը։
     «Նիստին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
     «ԱՊՀ անդամ պետությունների ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- հավելել են Պաշտպանության նախարարությունում:

6619 | 0
Facebook