Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի, կամ Արցախի հերոսի կոչում պետք է շնորհել Գուրգեն Դալիբալթայանին». Լյովա Եղիազարյան

00:30, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
«Հայաստանի, կամ Արցախի հերոսի կոչում պետք է շնորհել Գուրգեն Դալիբալթայանին». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, որ Հայաստանի, կամ Արցախի հերոսի կոչում (հետմահու) պետք է շնորհել Գուրգեն Դալիբալթայանին, որը դրան արժանի էր դեռ կենդանության օրոք, որը 1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան», «Հարսանիք լեռներում» ռազմագործողության պլանի մշակման և իրագործման աշխատանքները»:

5358 | 0
Facebook