Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսում ձերբակալվել է 3 000 ցուցարար

16:00, երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսում ձերբակալվել է 3 000 ցուցարար

Բելառուսում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ երեք հազար ցուցարար՝ նրանցից մեկ երրորդը Մինսկում, հայտնում է երկրի ՆԳՆ, գրում է ТАСС-ը: «Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ձերբակալվել է շուրջ 3 հազար մարդ՝ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար: Նրանցից՝ մոտ հազար մարդ Մինսկում և երկու հազարից ավելին՝ հանրապետության այլ շրջաններում»,- նշում է ՆԳՆ-ն: Ցուցարարները և լրագրողները ձերբակալվել են Գոմելի, Բարանովիչիի, Գրոդնոյի, Վիտեբսկի, Մոգիլևի, Մոլոդնեխոյի, Շչուչինի, Բոբրուիսկի, Մյադելի, Պոլոտսկի և այլ քաղաքներում:

Բելառուսի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 39 ոստիկան ու 50-ից ավելի քաղաքացիական անձ է վիրավորվել։

4686 | 0
Facebook