Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը»․ Լուկաշենկո

15:50, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
«Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ուղերձով դիմել է քաղաքացիներին և Ազգային ժողովին, գրում է РБК-ն:
     Իր ելույթում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը. «Ի վերջո, բացի մեզնից Ռուսաստանն իսկապես մտերիմ դաշնակից չունի։ Ռուսաստանը միշտ եղել է, կա ու կլինի մեր մերձավոր դաշնակիցը` անկախ նրանից, թե ով է ղեկավարում Բելառուսը կամ Ռուսաստանը»,- նշել է Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ Ռուսաստանը փոխարինել է Բելառուսի հետ եղբայրական հարաբերությունները գործընկերությամբ ու շեշտել, որ ռուսական կողմը «իզուր է դա արել»։

5859 | 0
Facebook