Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5 475 նոր դեպք

14:05, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5 475 նոր դեպք

Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 475 դեպք է հաստատվել, մահացել է 169 մարդ (նախօրեին՝ 150 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 828 990 մարդ, ապաքինվել է 620 333 բուժառու (նախօրեին՝ 8 116), մահացել է 13 673 մարդ։

Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 671 դեպք, մահացել է 13 մարդ, ապաքինվել՝ 625 բուժառու։ COVID-19-ի ևս 223 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 187, Սանկտ Պետերբուրգում՝ 165, Մուրմանսկի շրջանում՝ 156, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 154, Իրկուտսկի շրջանում՝ 159։

3744 | 0
Facebook