Խնդրում ենք սպասել...

Միջազգային

24-ամյա աղջիկը կուրացել է՝ կիրառելով իր ձեռքերով պատրաստած կոսմետիկան

21:20, հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.
24-ամյա աղջիկը կուրացել է՝ կիրառելով իր ձեռքերով պատրաստած կոսմետիկան

24-ամյա Մարթա Բուստոսը փորձել է տան պայմաններում ստանալ օճառ և կոսմետիկա։ Գործընթացի ժամանակ, աղջիկը դեմքին և աչքերին նատրիումի հիդրօքսիդի խառնուրդ է լցրել, ինչից հետո նրան լուրջ այրվածքներով հոսպիտալացրել են:
     Արդյունքում աղջիկը կորցրել է տեսողությունը։ Երկու շաբաթ նա անցկացրել է հիվանդանոցում, այդ ընթացքում մի քանի անգամ վիրահատվել է։ Սակայն բժիշկները կարծում են, որ եղջերաթաղանթի փոխպատվաստումը տեսողության վերականգնման միակ հույսն է։
     Աղջիկն Իսպանիայից է և չունի ապահովագրություն, ինչը բարդացնում է իրավիճակը։ Նա ԱՄՆ է ժամանել՝ տեսնելու իր զուգընկերոջը, ով ամեն ինչում աջակցում է աղջկան։ Մարթան մեծ հույս ունի, որ նորից կկարողանա տեսնել սիրելիներին ու արևի լույսը:

8908 | 0
Facebook