Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համավարակի բռնկվելուց ի վեր բժիշկները հարձակման են ենթարկվել ավելի քան 200 անգամ

15:25, հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ.
Համավարակի բռնկվելուց ի վեր բժիշկները հարձակման են ենթարկվել ավելի քան 200 անգամ

Կորոնավիրուսի բռնկվելուց ի վեր աշխարհի 13 երկրներում գրանցվել է COVID-19 բուժող բժիշկների և բժշկական հաստատությունների վրա հարձակման 208 դեպք: Այս մասին այսօր հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։
     Մաուրերը շեշտել է, որ բժիշկները հարձակման են ենթարկվում այն ժամանակ, երբ նրանց կարիքն ամենաշատն է զգացվում: Կարմիր խաչը տվյալներ է հավաքել Մերձավոր Արևելքի, Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի 13 երկրներից:

Միևնույն ժամանակ, Մաուերը նշել է, որ «փաստացի թվերը, հավանաբար, շատ ավելի մեծ են», հիմնականում բժիշկները ստացել են սպառնալիքներ, սակայն կան նաև բժշկական հաստատությունների հրկիզումներ, որտեղ գտնվել են կորոնավիրուսով հիվանդներ:

10334 | 0
Facebook