Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»․ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ «Իմ քայլին»

13:20, չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.
«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»․ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ «Իմ քայլին»

ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն ԱԺ ելույթի ժամանակ անդրադառնալով իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագծին՝ ասաց, «Եթե հանրաքվեն հնարավոր է անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, դրա հիմքերի վերացումից հետո, ինչո՞ւ չեք այդ ժամանակ կազմակերպում, ինչո՞ւ եք այս օրենքը հիմա բերում, ինչո՞վ է պայմանավորված հանրաքվե չանելու վախը»։

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը․ «Համաճարակը կավարտվի, արտակարգ դրությունը կավարտվի, կանեք հանրաքվե, ի վերջո, իշխող ուժն է ասել ամբիոնից, որ գերակա է լինելու ժողովրդի ձայնը․․․ Շատ լավ հասկանում ենք՝ ձեր նպատակը որն է․ ձեզ արդեն կանխատեսելի է հանրաքվեի արդյունքը»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց․ ««Իմ քայլը» կարող է ժամը մեկ էլ հանրաքվե անցկացնել, քանի որ վստահության ոչ մի խնդիր չունի»։

6007 | 1
Facebook